ՀՀ ոստիկանության դիմաց այսօր՝ փետրվարի 4-ին, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին աջակցություն հայտնելու էր եկել նաև «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը։ 

NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց․ «Եկել եմ իմանալու, թե ինչու են բերման ենթարկել Ռուբեն Հայրապետյանին»։

Նշենք, որ Ոստիկանության շենքի մոտ ի աջակցություն Ռուբեն Հայրապետյանի՝ հավաքվել էին նաև մի խումբ ՀՀԿ-ական գործիչներ՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը եւ այլ ՀՀԿ անդամներ, ինչպես նաեւ մի շարք քաղաքական գործիչներ։

Նշենք, որ այսօր Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Հավելենք, որ նրա փաստաբան Ամրամ Մակինյանին Ոստիկանությունը թույլ չի տալիս մուտք գործել Ոստիկանության շենք եւ իրավաբանական իր օգնությունը ցուցաբերել։ Հայրապետյանը երեք ժամ անց ազատ արձակվեց։