Alphabet հոլդինգի դուստր-կառույց Jigsaw ընկերությունը ստեղծել է Assembler ծառայությունը, որը թույլ է տալիս հայտնաբերել ֆեյքային լուանկարները։ Ծառայությունը, որը պետք է հեշտացնի ԶԼՄ-ների եւ փաստեր ստուգող կազմակերպությունների աշխատանքը, արդեն թեսթավորվում է «ռազմական» պայմաններում, գրում է Planet Today-ը։
Assembler-ը հավաքածու է՝ կազմված յոթ գործիքից, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է լուսանկարների հետ ճանաչողական որոշակի գործողությունների համար։ Հինգ գործիքները թույլ են տալիս լուսանկարի վրա դետեկտավորել կամ կլոնավորել օբյեկտները։ Դրանք ստեղծել են Իտալիայի Նեապոլիտանական համալսարանի եւ Բերքլիի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները։
Եւս երկու դետեկտորներ ստեղծվել են Jigsaw-ի ծրագրավորողների կողմից եւ նախատեսված են, այսպես կոչված, «դիպֆեյքերի»՝ արհեստական բանականությանը մոտ նեյրոնային ցանցերի օգնությամբ ստեղծված կեղծ լուսնկարների ճանաչման համար։





























