ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Ադրբեջանի ԿԸՀ այն հայտարարությանը, թե Ղարաբաղի ժողովուրդը կարող է մասնակցել Ադրբեջանում կայանալիք ընտրություններին:
«Ադրբեջանի ԿԸՀ-ն հայտարարել է, որ Ղարաբաղի ժողովուրդը կարող է մասնակցել Ադրբեջանի ընտրություններին: Ես հիացած եմ այս վեհանձնությամբ: Դրա փոխարեն թող մտածեն հայաֆոբիայի, երկրի ներսում մարդու իրավունքների, ժողովրդավարության մակարդակի մասին: Վստահ եմ, որ ադրբեջանցիներին թույլ կտրվի մասնակցել Արցախի ընտրություններին, եթե ստանան մեր քաղաքացիությունը»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արտակ Բեգլարյանը:
Հիշեցնենք` 2020թ. ապրիլին Արցախում տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական ընտրություններ: Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան 2020թ. փետրվարի 9-ին:
#Azerbaijan CEC stated that #Karabakh ppl can take part in Az elections.
— Artak Beglaryan (@Artak_Beglaryan) February 6, 2020
I’m excited w/ this magnanimity!
Instead think of #Armenophobia, domestic #HumanRights & your #democracy level.
Sure that Az ppl will be allowed to take part in #ArtsakhElections20 if get our citizenship.





























