Իր այսօրվա որոշմամբ իշխանությունը չեզոքացնում է երկրում հին իշխանության վերջին բաստիոնը։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում Սահմանադրությոն մեջ փոփոխություններ կատարելու մասին օենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

Աբրահամյանի ելույթը բավական զգացմունքային էր։ «Ոմանք կասեն, որ մենք ուշացել ենք, սակայն լավ է ուշ, քան երբեք։ Նախկինում իշխանությունն իր բոլոր ստոր ծրագրերը Սահմանադրական դատարանի միջոցով էր իրականացնում։ Մենք կարծում ենք, որ այդ մարմինը նույնպես պետք է ձեւավորվի ժողովրդի կամքի համաձայն»,- ընդգծեց խորհրդարանականը։ Ընդ որում, նա հավաստիացրեց, որ «գործող իշխանությունը չի պայքարում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ, այլ պայքարում է հանուն օրինականության եւ Սահմանադրության»։