Պուլկովոյի օդանավակայանում մնացած հային թույլ են տվել հատել սահմանը: ՌԴ Ներքին գործերի նախարարությունում ազգությամբ հայ Վլադիմիր Քուրդողլյանին թույլ են տվել լքել տարանցիկ գոտին եւ հատել պետական սահմանը: Այս մասին հայտնում է Fontanka.ru-ն:

Տղամարդը ստիպված էր այնտեղ անցկացնել ավելի քան մեկ օր: Գերատեսչության տվյալներով` հայազգի հյուրը սահմանային անցակետը հատել էր փետրվարի 4-ի երեկոյան` մոտ 21:30-ին: Օրենքի ներկայացուցիչները բացատրել են, որ Քուրդողլյանի սպասման պատճառը Միգրացիոն վարչության աշխատակիցների տեխնիկական սխալն էր: Նրանք սույն քաղաքացու մուտքի արգելքի մասին տեղեկատվությունը ժամանակին չէին ավելացրել ՌԴ ԱԴԾ բազա: Տղամարդուն չէր հաջողվել մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն, թեեւ դատարանն արգելքը վերացրել էր դեռ 8 ամիս առաջ:

Հայտնի է, որ Քուրդողլյանն ապրում է Սանկտ Պետերբուրգում: Նա ունի ընտանիք եւ երեխաներ: 2017 թվականին նրան երկու անգամ վարչական պատասխանատվության են ենթարկել` հետիոտնային անցումին հինգ մետրից մոտ կայանման եւ սխալ տեղից փողոց անցնելու համար: ՆԳՆ պաշտոնյաները նրա նկատմամբ ՌԴ մուտքի արգելք էին սահմանել մինչև 2020 թվականի հոկտեմբեր ամիսը: Սակայն որոշումը չեղյալ էր հայտարարվեց Սմոլնինսկու շրջանային դատարանում: Ոստիկանությունը հանել էր սահմանափակումը, բայց ՆԳՆ-ի և ԱԴԾ-ի համատեղ տվյալների բազայում թույլ տրված սխալի պատճառով տվյալներ էին հայտնվել երկու նույնանման անձնագրային տվյալներով անձանց մասին: Մի պրոֆիլում արգելքի մասին տեղեկատվությունը ջնջել էին, մյուսում`ոչ:

Այս պահին ՆԳՆ-ում հայտարարել են, որ փաստի կապակցությամբ պաշտոնական ստուգում է անցկացվում: