Facebook ընկերության Twitter եւ Instagram սոցիալական հարթակները ժամանակավորապես կոտրվել են հաքերների խմբի կողմից, հաղորդում է BBC-ը:

OurMine անվան տակ գործող խումբը Twitter-ում եւ Instagram-ում գրություն է թողել, որում ասվում է, որ «կարելի է կոտրել նույնիսկ Facebook-ը»:

«Ողջույն, մենք անունն է OurMine: Նույնիսկ Facebook-ը կարելի է կոտրել, սակայն նրանց անվտանգությունն ավելի լավն է, քան Twitter-ինը»,- գրել են հաքերները:

Նրանք հայտնել են, որ այդպիսով ցույց են տվել կիբեռխոցելիությունը:

Նշվում է, որ երկու հարթակներ արդեն վերականգնվել են:

Անցած տարի նույն խումբը կոտրել է ԱՄՆ Ազգային ֆուտբոլի լիգայի թիմերի տասնյակ հաշիվներ: