Հայտնի են Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք - ՔՄԴԿ» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին 4 համարների անունները:

«Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանի փոխանցմամբ, ցուցակը կգլխավորի Արայիկ Հարությունյանը, նրան հաջորդում են Կարեն Դանիելյանը. Արամ Հարությունյանը եւ Էլեոնորա Ավանեսյանը:

Ցուցակում լինելու է 65 թեկնածու, որոնց անունները կհրապարակվեն մոտ ապագայում:

Նշենք, որ մարտի 31-ին Արցախում տեղի են ունենալու նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Արայիկ Հարությունյանը կմասնակցի նաեւ Արցախի նախագահական ընտրություններին եւ համարվում է ֆավորիտներից մեկը: