«Կոգակու-7» լրտես-արբանյակը, որը նախատեսված է տեղեկատվություն հավաքագրելու համար, կիրակի հաջողությամբ արձակվել է դեպի ուղեծիր Н2А հրթիռի կողմից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով ճապոնական աէրոտիեզերական գործակալությանը (JAXA):
Սարքը կհետեւի ցամաքային մակերեւույթին եւ թվային տեսախցիկով կնկարի այն: Դրա հիմնական խնդիրն է նախ հետեւել Հյուսիսային Կորեայում հրթիռային ծրագրին վերաբերող գործունեությունն ու օբյեկտներին:
Տվյալ արձակումը այդ հրթիռի համար 35-րդ բարեհաջող փորձն էր:
Ճապոնիան տարեկան ծախսում է մինչեւ 60 միլիարդ իեն (շուրջ 555 միլիոն դոլար) լրտես-արբանյակներ ստեղծելու եւ ծրագրավորելու համար: Դրանք ստեղծելու առիթ էր Հյուսիսային Կորեայի կողմից «Թեփխոդոն» հրթիռի արձակումը 1998 թվականին: Դրանից 5 տարի անց Ճապոնիան արձակեց իր առաջին լրտես-արբանյակը: Այժմ ուղեծրում կան հինգ գործող օպտիկական հետախուզական արբանյակներ եւ երկու գործող ռադարներ: Օպտիկական արբանյակները նկարահանում են Երկիրը, այդ թվում՝ ռազմական օբյեկտները, ցերեկային ժամերին, իսկ ռադարները հետեւում են ցամաքին գիշերը կամ ամպամածության ժամանակ:





























