Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի գործով դատական նիստը հետաձգվեց։

Նշենք, որ գործով ամբաստանյալների պաշտպանները միջնորդություն ներկայացրին դատարանին՝ ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։

Դատախազն էլ միջնորդեց դատական նիստը հետաձգել, քանի որ գործով առկա ապացույցները հետազոտված չեն։

Դատարանը որոշեց նիստը հետաձգել եւ նշանակել մարտի 26-ին։

Նշենք, որ դատախազը գործով ամբաստանյալ Նարեկ Մութաֆյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել, ինչը դատարանը մերժեց։

Հիշեցնենք, որ Սարգիս Օհանջանյանին եւ Նարեկ Մութաֆյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցեր ուղղելու եւ  դա տեսանկարահանելու համար, ինչը նախաքննական մարմինը գնահատել էր որպես արդարադատության իրականացմանը խոչընդոտել։

Նշենք, որ Առաջին ատյանի դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը ու նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։ Այնուհետեւ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր պաշտպանների բողոքը եւ ազատ արձակել նրանց։