Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը երկրում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը ծայրաստիճան ծանր է անվանել, բայց վստահություն է հայտնել հիվանդությունը կհաղթահարվի, կապակցությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ՉԺՀ-ի Կենտրոնական հեռուստատեսությանը:

«Հիվանդության տարածման հետ կապված իրավիճակը դեռ ծայրահեղ ծանր է, կուսակցական կոմիտեները և կառավարությունները  բոլոր մակարդակներում պետք է վճռականորեն եւ հետևողականորեն իրականացնեն հիվանդության տարածումը կանխելու եւ վերահսկելու ԽԿԿ կենտկոմի բոլոր որոշումներն ու ծրագրերը» - ասել է Չինաստանի առաջնորդը:

Ընդ որում, նա վստահություն է հայտնել, որ Չինաստանն ունի բոլոր հնարավորություններն ու վստահությունը, որ կհաղթի հիվանդությանը, որի հետեւանքով ավելի քան 900 մարդու է մահացել:

Չինաստանի ղեկավարը կոչ է արել խստագույն և համապարփակ միջոցներ ձեռնարկել բոլոր մակարդակներում` կորոնավիրուսի հետագա տարածումը զսպելու համար, եւ, ի վերջո, հաղթանակ տանել այս հիվանդության դեմ ժողովրդական պատերազմում:

«Մենք պետք է անպայման վստահ լինենք, որ մենք անկասկած կկարողանանք հաղթահարել այս բռնկումը»,- ասել է Սի Ցզինպինը Պեկինի բնակիչներին քաղաքի միկրոշրջաններից մեկում ստուգման ժամանակ: