Թուրքիան, ի պատասխան Իդլիբում իր զինվորականների հրետակոծության, հարվածներ է հասցրել սիրիական բանակի 115 թիրախների։ Այս մասին ասվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Տարբեր աղբյուրներից վերջին տեղեկատվության համաձայն, ի պատասխան հարվածներ են հասցվել ռեժիմի (Սիրիայի նախագահ Բաշար Ասադի) 115 թիրախների։ Չեզոքացվել է ռեժիմի 101 զինվոր, ինչպես նաեւ երեք տանկ, երկու հրետանային դիրքեր եւ մեկ ուղղաթիռ։ Ինքնապաշտպանության շրջանակներում շարունակվում են նշված թիրախներին հարվածները»,- ասվում է հայտարարության մեջ։

Նախկինում Անկարան հայտարարել էր սիրիացիների կողմից հրետակոծության հետեւանքով հինգ թուրք զինվորների զոհվելու եւ հինգի վիրավորվելու մասին։