Հանրաքվեի վերահսկման հասարակական հանձնաժողովի (ՀՎՀՀ) համակարգող Ռուբեն Թորոսյանը հաղորդում է ներկայացրել  ԿԸՀ, ահազանգելով  հանրաքվեի մասին օրենքի խախտման մասին։

«Այսօր, ՀՀ վարչապետը խախտելով «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ և 14.1-րդ մասերի պահանջները, հերթական անգամ ժամանակավրեպ «ԿՈՂՄ» քարոզչություն է իրականացրել՝  armtimes.com», գրել է Ռուբեն Թորոսյանը։

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հանրաքվե» խորագրով բանաստեղծություն է հրապարակել  Ֆեյսբուքի իր էջում։