Գործարար Էնդրյու Յանգը հրաժարվել է ԱՄՆ նախագահական մրցավազքին Դեմոկրատական կուսակցությունից իր հետագա մասնակցությունից:

«Այսօր ես հայտարարում եմ, որ դադարեցնում եմ իմ նախագահական քարոզարշավը»,- հայտարարել է Յանգը Նյու Հեմփշիրում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով CNN-ը:

Նրա խոսքով` պարզ է դարձել, որ ինքը չի հաղթի ընտրություններում: «Ես այսօր կանգնած եմ ձեր առջեւ եւ ասում եմ, որ, չնայած նրան, որ մենք չենք չհաղթել այս ընտրություններում, մենք միայն նոր ենք սկսում»,- ավելի ուշ գրել էր Յանգը թվիթերյան իր էջին:

New York Times թերթը նշում է, որ գործարարը չի նշել, թե ինչով է մտադիր զբաղվել մրցավազքից դուրս գալուց հետո, սակայն բացասական չի պատասխան չի տվել հարցին Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնին հավանական առաջադրման հարցին: «Ես ոչինչ չեմ բացառում»,- պատասխանել է Յանգը համապատասխան հարցին:

Այժմ նախագահական մրցավազքին կմասնակցի ինը դեմոկրատ: Մրցավազքից դուրս գալու մասին հայտնել էր նաեւ սենատոր Մայքլ Բենեթը: