Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է ռադիոէլեկտրոնային պատերազմի սարքեր մշակել ԿԺԴՀ-ի ուղղությամբ արձակվող բալիստիկ հրթիռների դեմ: Sankei Shimbun թերթի փոխանցմամբ` աշխատանքներն այս ուղղությամբ կսկսվեն այս տարի եւ պետք է արդյունք տան 5 տարի անց, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ըստ պարբերականի` խոսքն այն մասին է, որպեսզի ուժգին ճառագայթման օգնությամբ հաջողվի խախտել հեռուստաչափական տեղեկատվության փոխանակումը հրթիռի եւ ցամաքային բազայի միջեւ, որտեղից այն արձակվել է: Ենթադրվում է այսպիսի էլեկտրոնային խոցում իրականացնել հրթիռի թռիչքի ամենավաղ փուլում: Բազայի հետ կապի ընդհատումից հետո դրանում պետք է սկսի աշխատել ինքնապայթեցման մեխանիզմը, քանի որ Փհենյանում ճապոնացի փորձագետները մտավախություն ունեն, որ չկառավարվող հրթիռը կարող է շեղվել ուղուց, եւ, օրինակ, հարված հասցնել հարեւան Չինաստանի ուղղությամբ:

Թերթը հայտնում է, որ այդպիսի սարքերի նախնական մշակման համար նախատեսվում է 3.8 միլիարդ իեն (մոտ 35 միլիոն դոլար) հատկացնել պետական բյուջեից: