Առաջարկվում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց արգելել առեւտրային բնույթի ցանկացած տեսակի ու չափի արտաքին գովազդ տեղադրել առանց Երեւանի քաղաքապետարանի համապատասխան թույլտվության: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ նիստում «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց օրինագծի հեղինակ, «Իմ քայլի» պատգմավոր Արթուր Հովհաննիսյանը:
Մասնավորապես, կարգելվի գովազդ տեղադրել ընդհանուր օգտագործման գոտիներում, սյուներին, էլեկտրասյուներին, պարիսպներին, ծառերին, ինչպես նաեւ ցանկացած այլ հասարակական վայրում, բացառությամբ՝ բաներների, որոնք նախատեսված են այդ նպատակի համար, եւ որոնք տեղադրված են բազմաբնակարան տներում եւ մայրաքաղաքի վարչական շրջաններում:
Իսկ տվյալ պահանջների խախտման դեպքում, պատգամավորի խոսքով, պատասխանատու անձինք կենթարկվեն 100 հազար դրամի չափով վարչական տույժի:
Հովհաննիսյանն իր գործընկերներին վստահեցրեց, որ այդ միջոցներն առաջարկվում են քաղաքի արտաքին տեսքի պատշաճ ապահովման համար: Դա, նրա խոսքով, թույլ է տալիս որոշակի չափով լուծել քաղաքի աղտոտվածության հարցը:





























