Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ին հրամանագիր է ստորագրել Կարեն Նազարյանին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություն¬ներից ազատելու մասին:
Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Գրիգոր Առաքելյանը նշանակվել է Իրանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը Թեհրան):
Գրիգոր Առաքելյանը ծնվել է 1948 թ. մարտի 14-ին, Իրանի Թավրիզ քաղաքում, ավարտել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժինը, 1992թ-ին աշխատանքի է ընդուվել ՀՀ ԱԳՆ, 2007թ-ից ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական է։




























