Հայաստանի հրեական համայնքի անդամները` մոտ հազար մարդ, ճանաչում է Հայոց ցեղասպանությունըեւ կոչ է անում աշխարհի բոլոր ժողովուրդներին եւ կառավարություններին ճանաչել մարդկության դեմ կատաված հանցագործության` հայոց ցեղասպանության փաստը: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմմա Վարժապետյան-Ֆելլերը` նկատելով, որ 96 տարին ահռելի ժամկետ է, բայց ողբերգության հիշատակման եւ ճանաչման համար վաղեմության ժամկետ գոյություն չունի:
Նրա խոսքով, Հայաստանի հրեական համայնքի գործողությունները սահմանափակ են, քանի որ միավորված լինելով հասարակական կամակերպության մեջ, այն չի կարող քաղաքական որոշումներ կայացնել, բայց արտահայտում է իր վրդովմունքը պաշտոնական մակարդակով Հայոց ցեղասպանությունը չընդունելու համար:
«Անձամբ ես բազմիցս բարձր ամբիոններից ասել եմ եւ շարունակելու եմ խոսել Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման մասին: Մենք արդեն 6 պաշտոնական հայտարարություն ենք արել Ցեղասպանության փաստի ճանաչման ուղղությամբ»,- նկատել է Վարժապետյան-Ֆելլերը:





























