Ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցները, ոստիկանության պետ Վաղարշակ Վարդանյանի գլխավորությամբ, օպերատիվ տվյալներն իրացնելիս ապրիլի 19-ին Չարենցավանի երկրորդ թաղամասի 6-րդ շենքի նկուղում հայտնաբերել են մեկ ավիացիոն ռումբ եւ մեկ նռնականետի արկ:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարեւաննները պատմել են, որ այն պատկանել է նշված շենքի 17 բնակարանի բնակիչ Գեւորգ Մուսայելյանի պապուն: Իրավապահներին Մուսայելյանը հաստատել է, որ հայտնաբերվածն իրոք իր պապունն է:
Վթարի վայր ժամանած մասնագետները նշում էին, որ եթե հանկարծ ավիացիոն ռումբը պայթեր, շենքի ու նրան հարակից տարածքում փլուզումների կարող էր հանգեցնել:



Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























