Նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Twitter-ի ղեկավարությունն իր աշխատակիցներին խորհուրդ է տվել տանից աշխատել, հայտնում է BBC News-ը:

Ընկերության բլոգում հրապարակված հայտարարության մեջ նշված է, որ այս պայմանը պարտադիր է Հոնկոնգի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի աշխատակիցների համար:

Ընկերությունը նաեւ նշել է, որ աշխարհի բոլոր կետերում իր աշխատակիցներին խրախուսում է աշխատել առանց տանից դուրս գալու:

Ընկերության ղեկավարությունը այս հայտարարությամբ հանդես է եկել իր աշխատակիցների բոլոր ոչ նշանակալի գործնական ուղեւորությունների արգելքից հետո մեկ օր անց:

Հեռուստաալիքը նշում է, որ Twitter-ի ցուցումը կարելի է դիտել որպես որոշ ժամանակ տանից աշխատելու մեթոդների մշակում, իսկ ընկերության ղեկավար Ջեք Դորսին հայտարարել է նոյեմբերին կես տարով Աֆրիկա տեղափոխվելու ծրագրերի մասին:

Ավելի վաղ Twitter-ն արդեն հայտարարել էր Տեխասում South մեդիա-համաժողովը չեղյալ հայտարարելու մասին: