Արցախի արտաքին գործերի նախարար, նախագահի թենկածու Մասիս Մայիլյանի քաղաքական թիմը հերքել է ՌԴ մուտքի արգելքի մասին ԶԼՄ-ների հրապարակումը:
«Պարոն Մայիլյանն արդեն հայտարարել է, որ դա ապատեղեկատվություն է: Դա սեւ փիառի դասական օրինակ է, որը որոշ ԶԼՄ-ներ կիրառում են Մասիս Մայիլյանի դեմ արդեն մի քանի ամիս»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մայիլյանի քաղաքական թիմի ներկայացուցիչ Գեղամ Բաղդասարյանը:
Ավելի վաղ մամուլը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ ՌԴ-ն արգելել է Մասիս Մայիլյանի եւ Սամվել Բաբայանի մուտքը 5 տարի ժամկետով: ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատնից «Հրապարակ»-ի հետ զրույցում հրաժարվել են մեկնաբանել Մասիս Մայիլյանի ու Սամվել Բաբայանի ՌԴ մուտքի արգելքի մասին մամուլի հրապարակումները: «Դիվանագիտական լեզվով՝ եթե չեն մեկնաբանում, հաստատում են, ուղղակի չեն ուզում իրենց շուրթերով կրկնել ձեր գրածը»,-նշել է կայքը։




























