Հունաստանի ոստիկանությունը ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ է կիրառել հարյուրավոր միգրանտների դեմ, որոնք փորձել են Թուրքիայից Հունաստան մտնել: Հույն զինվորները նաեւ նախազգուշական կրակոցներ են արձակել օդ, հայտնում է Reuters- ը:
Հունական բանակի` բարձրախոսներով հագեցած տրանսպորտային միջոցները արաբերեն եւ այլ լեզուներով միգրանտներին տեղեկացրել են, որ սահմանը փակ է:
Ավելի քան 10.000 միգրանտ է փորձել հատել սահմանը այն պահից կսկած, երբ Թուրքիան հայտարարեց, որ այլեւս չի հետեւի Եվրամիության հետ 2016-ի պայմանագրին` միլիարդավոր եվրոյի օգնության դիմաց դեպի Եվրոպա ապօրինի միգրացիոն հոսքերը դադարեցնելու մասին:
Հունաստանը եւ ԵՄ-ն Թուրքիային մեղադրում են նրանում, որ նա մտադրաբար դրդում է միգրանտներին հատել սահմանը` փորձելով շանտաժի ենթարկել Բրյուսելին:
Երեքշաբթի ԵՄ ղեկավարները 700 միլիոն եվրո օգնություն են խոստացել Հունաստանին եւ կոչ են արել Թուրքիային հետեւել 2016 թվականի համաձայնագրին:





























