Թուրքիայի Արտգործ նախարար Մեւլութ Չավուշօղլուն չնշեց, որ ցանկացած կոնֆլիկտ Լեռնային Ղարաբաղի հետ կապված պետք լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը։
«Մինսկի խմբի համանախագահներն այդ հարցով հայտարարություն չեն արել, սակայն սովորաբար անում էին։ Ինձ թվում է, որ չեն անելու, քանի որ Չաղուշօղլուի հայտարարությունը կամ հանդիպման ժամանակ հնչեցրած խոսքերը, հակասում են Մինսկի խմբի համանախագահների այս 20 տարիների հայտարարություններին, որովհետեւ Մինսկի խումբը միշտ նշում է սկզբունքները, որի շուրջ պետք է լուծվի հարցը։ Չավուշօղլուն չնշեց, որ ցանկացած կոնֆլիկտ Լեռնային Ղարաբաղի հետ կապված պետք լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով։
Իգիթյանը խոսելով ռուս-թուրքական հարաբերությունների մասին նշեց, որ սրացում չի նկատել եւ Թուրքիան դուրս է մնացել իր գործընկերների ու դաշնակիցների ծրագրերից. «Թուրքիան խախտել է բոլոր իր գործընկերների եւ դաշինքների պայմանավորվածությունը։ Խոսքը միայն Ռուսաստանի մասին չէ, պարզ է, որ Ռուսաստանը խնդիր ունի Թուրքիայի հետ եւ Թուրքիան էլ Ռուսաստանի, որովհետեւ ամբողջ աշխարհը, այդ թվում Ռուսաստանը, Սիրիայում խաղաղության հասնելու պլան ունի, իսկ Թուրքիան խախտեց այդ պլանը»։





























