Twitter-ը կկանխի կորոնավիրուսի բռնկումն օգտագործելու եւ օգտատերերին անտեղի հղումներ ուղարկելու գովազդատուների ցանկացած փորձը։
Կառավարական կազմակերպություններին, որոնք ձգտում են տեղեկատվություն տարածել առողջապահության վերաբերյալ, կթույլատրվի համաճարակի հետ կապված գովազդ տեղադրել։
Ավելի վաղ Facebook-ը հայտարարել էր, որ անվճար գովազդ կտրամադրի Առողջապահության միջազգային կազմակերպությանը՝ փորձելով պաշտպանել օգտատերերին ապատեղեկատվությունից։
Փետրվարին Facebook-ը հայտարարել էր, որ կարգելի այն սննդամթերքների գովազդը, որոնք իբր օգնում են կորոնավիրուսի պրոֆիլակտիկային կամ բուժմանը։





























