Twitter-ը սկսում է թեսթավորել այն թվիթները, որոնք 24 ժամից անհետանում են, սակայն առայժմ այդ գործառույթը կթեսթավորվի միայն Բրազիլիայում, հայտնում է AP-ը։
«Վաղանցիկ» թվիթները չի կարելի վերաուղարկել, եւ դրանք «լայքեր» չեն ունենա։ Մարդիկ կարող են պատասխանել դրանց, սակայն պատասխանները արտացոլվում են ելակետային թվիթին ուղիղ հաղորդագրության տեսքով, այլ ոչ թե որպես հրապարակային պատասխան՝ վերածելով պատասխանը անձնական զրույցի՝ հրապարակային քննարկման փոխարեն։
Չնայած բարձրաստիճան օգտատերերի, օրինակ՝ Դոնալդ Թրամփի առկայությանը, Twitter-ը օգտատերերի թվի աճով եւ գովազդից եկամուտներով հետ է մնում մնացած ազդեցիկ ընկերություններից, ինչպիսին են Facebook-ը եւ Google-ը։ Twitter-ը հուսով է, որ եթե առաջարկի անհետացող թվիթներ, մարդիկ ավելի մեծ հավանականությամբ կկիսվեն պատահական առօրյա մտքերով, եւ դա հաճախ կանեն։
Նոր գործառույթը հշեցնում է Instagram-ի եւ Facebook-ի story-ները եւ Snapchat-ի լուսանկարները։ Այդպիսի գործառույթները ավելի ու ավելի հանրահայտ են դառնում սոցանցերի օգտատերերի շրջանում։





























