Վաշինգտոնը հիպերձայնային զենք կտեղակայի Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հաջորդ մի քանի տարվա ընթացքում: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը:

Նրա խոսքով՝ տեխնոլոգիական գերակայության պահպանումն անհրաժեշտ է, քանի որ հակառակորդները խարխլում են ԱՄՆ-ի վաղեմի առավելությունը սովորական պատերազմում:

«Վստահ եմ՝ մոտակա մի քանի տարում մենք հիպերձայնային զենք կտեղակայենք Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,- ասել է Էսպերը:

Պենտագոնը մտադիր է այս տարի հիպերձայնային զենքի առաջին փորձարկումներն անցկացնել: