Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի պետական այցը Ճապոնիա հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հաղորդել է Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդա Սուգան, փոխանցում է AFP-ն:

Վարչապետ Շինձո Աբեն պաշտոնապես հրավիրել էր Սի Ցզինպին այցելել Ճապոնիա անցած տարի Օսակայում G20 գագաթնաժողովի ժամանակ: Չինաստանի նախագահի վերջին պետական այցը Ճապոնիա տեղի է ունեցել 2008 թվականին, եւ այս այցը պետք է հալեցման խորհրդանիշ դառնար երկու երկրների հարաբերություններում, սակայն կորոնավիրուսի բռնկումը հետաձգեց այն:

«Չինաստանը եւ Ճապոնիան այժմ պայքարում են կորոնավիրուսի համաճարակի դեմ»,- Պեկինում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:

«Երկու կողմերն էլ համաձայնել ել ապահովել, որպեսզի նախագահ Սի Ցզինպինի պետական այցը Ճապոնիա կայանա առավել հարմար ժամկետներուման, հանգամանքներում եւ մթնոլորտում ու լիովին հաջողված լինի»: