Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ժամանել է Մոսկվա, որտեղ հինգշաբթի ավելի ուշ կհանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպմանը ղեկավարները կփորձեն պայմանավորվել այն մասին, թե ինչպես կարելի է լուծել սիրիական Իդլիբի շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Թուրքական պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության ղեկավարները, ֆինանսների նախարարը եւ ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը:

Մինչ այս Մոսկվայում եւ Անկարայում փորձագետների մակարդակով ռուս-թուրքական բանակցությունների երեք փուլեր էր անցկացվել, սակայն դրանց արդյունքների շուրջ համաձայնություն ձեռք բերել չէր ստացվել, եւ հարցը հանվել էր նախագահների մակարդակի վրա: