Պետական համակարգի ներսում լինում են դեպքեր, երբ հեղափոխությանը համապատասխանող քայլեր չեն իրականացվում: Նման դեպքերում անհրաժեշտ որոշումներ են կայացվում: Այս մասին մարտի 5-ին լրագրողների հետ հարցազրույցում ասաց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Ըստ նրա` դրանց թվում են այն ռեֆորմները, որոնցից հետո մարդիկ դադարել են աշխատել պետական մարմիններում: «Սակայն իրավական գործընթացների մասին խոսելու համար անհրաժեշտ է անկախ դատարան ունենալ»,- ասաց նա:
Արմեն Գրիգորյանը հույս հայտնեց, որ ապրիլից հետո այս հարցը նույնպես լուծում կստանա: «Ինչ վերաբերում է իրավապահ մարմինների վերին էշելոններում դավաճանների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ապա անհրաժեշտության դեպքում վարչապետն ինքն անուններ կնշեր»,- շեշտեց Անվտանգության խորհրդի քարտուղարը` չպարզաբանելով` արդյոք Փաշինյանը նկատի ուներ ՀՀ ոստիկանության նախկին պետ Վալերի Օսիպյանին եւ Ազգային անվտանգություն ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին











