Թուրքիան մտադիր է Հունաստանի հետ սահմանի երկայնքով ոստիկանության հատուկ նշանակության ուժերի 1000 աշխատակցի տեղակայել` դեպի իր տարածք միգրանտների հոսքը դադարեցնելու համար, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: Թուրք քաղաքական գործիչը հունական կողմին մեղադրել է նրանում, որ հույների գործողությունների պատճառով 164 միգրանտ է վիրավորվել, հայտնում է Reuters-ը:

«Նրանք 164 մարդու են վիրավորել, 4900 մարդու փորձել են հետ մղել Թուրքիա»,- լրագրողներին հայտնել է Սոյլուն: «Մենք հատուկ նշանակության ոստիկանական 1000 ուժ ենք ուղարկում սահմանային համակարգ` միգրանտների արտահոսքը կանխելու համար»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Թուրքիան հայտարարել էր, որ չի խոչընդոտի Հունաստանի սահմանով ԵՄ մուտք գործելու միգրանտների եւ փախստականների փորձերին: Այդ ժամանակվանից Հունաստանի իշխանությունները սահմանը հատելու ավելի քան 20 հազար փորձ են կանխել, այդ թվում ՝ արցունքաբեր գազի եւ ջրցան մեքենաների կիրառմամբ: ԵՄ-ն Թուրքիային կոչ է արել հետեւել 2016 թվականի պայմանագրերին, որոնց համաձայն Անկարան միլիարդավոր եվրոներ է ստացել միգրանտներին պահելու համար: