Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը հրադադարի ռեժիմ մտցնել սիրիական Իդլիբում։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում Մոսկվայում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ընդ որում, Էրդողանը նաեւ հայտարարել է, որ Թուրքիան իրեն իրավունք է վերապահում պատասխանել սիրիական զորքերի գործողություններին։

Նա նաեւ խոստացել է, որ Անկարան «պարտավորվում է հայրենիք վերադառնալու հարցում աջակցություն ցուցաբերել սիրիական փախստականներին»։