Մոսկվայում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ապրիլի 20-ին Մոսկվայի գրականագետների կենտրոնական տանը քաղաքական գործիչները, դիվանագետներն ու հասարակական գործիչները խոսում են այն մասին, թե նման ողբերգությունները երբեք չպետք է կրկնվեն:
«Ինձ թվում է, որ Թուրքիայի ժամանակակից կառավարությունը պետք է ապաշխարի, քանի որ դա նրանց մեղքը չէ, այլ պատմական փաստ, որ կատարվել է: Ապաշխարել պետք է: Իսկ մեր կողմից մենք հայերս պետք է պարզապես ներենք: Այլապես չի կարելի ապրել չարությունը սրտում»,- հայտարարել է Ռուսաստանի լրագրողների միության քարտուղար Աշոտ Ջազոյանը:
Իր հերթին «Ղարաբաղի ընկերներ» ակումբի համանախագահ Էդուարդ Ղուլյանը նկատել է. «Կարծում եմ` չկա հայկական որեւէ ընտանիք, ով չի առնչվել այդ ողբերգությանը: Մենք հրաշալի գիտենք, դա ապացուցված է, որ որ Հայոց ցեղասպանության անբավարար դատապարտումը հանգեցրել է ավելի մեծ զոհերի երկրորդ համաշխարհայինի ժամանակ»,- ասել է նա:




























