Իրանցի դիվանագետ եւ խորհրդարանի նախկին պատգամավոր Հոսեյն Շեյխոլեսլամը մահացել է հինգշաբթի` մարտի 5-ին, 68 տարեկանում  SARS-CoV-2 նոր կորոնավիրուսի հետեւանքով առաջացած թոքաբորբից, հայտնում է «Իզվեստիա»` վկայակոչելով IFP News-ը:

Նա տարբեր ժամանակներում զբաղեցրել է Սիրիայում Իրանի դեսպանի պաշտոնը եւ եղել է երկրի արտաքին գործերի նախարար Մոհամադ Զավադ Զարիֆի խորհրդականը:

Մարտի 2-ին կորոնավիրուսը դարձել էր Նպատակահարմարության խորհրդի անդամ (Իրանի գերագույն առաջնորդին կից խորհրդակցական մարմին) Մոհամադ Միրմոհամադիի մահվան պատճառը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն` մարտի 4-ի դրությամբ Իրանում կորոնավիրուսով վարակվել է 2992 մարդ, մահացել է 92 բնակիչ, 552 հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցներից: