Մարտի 6-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քվեարկեց Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, ԱԺ-ից փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:
Քվեարկության ժամանակ 100 խորհրդարանականներ աջակցեցին այս օրենսդրական նախաձեռնությունը, 2-ը դեմ հանդես եկան, 4-ը ձեռնպահ մնացին:
Օրինագիծը, մասնավորապես, առնչվում է աշխատող մագիստրանտներին եւ ասպիրանտներին: Ըստ օրենսդրական նախաձեռնության՝ նրանք կկարողանան ուսման վարձը փոխհատուցել եկամտահարկի հաշվին: Այդ դեպքում կխթանվի նաեւ ուսանողներին աշխատանք տրամադրելու գործընթացը, ինչպես նաեւ կլուծվի այն խնդիրը, որ աշխատանքային փորձի բացակայության պատճառով ուսանողներին, փաստորեն, աշխատանքի չեն ընդունում:
Սակայն խորհրդարանականների առաջարկած ատոնությունները կվերաբերեն միայն այն մասնագիտություններին, որոնք Կառավարությունը նախապես կհաստատի: Ընդ որում՝ եկամտահարկի գումարը վերադարձի ենթակա է միայն 2020 թվականի սեպտեմբերի 1-ից:





























