Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մոջահեդների առաջնորդ Աբդուլլահ Ալի Մազարիի մահվան տարելիցի կապակցությամբ արարողության ժամանակ զինված անձանց խմբի հրաձգության հետեւանքով զոհվել է առնվազն 27 մարդ, 29-ը վիրավորվել է, հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:

Աֆղանստանի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Վահիդուլլահ Մայարը հայտնել է, որ վիրավորներին հոսպիտալացրել են Քաբուլի հիվանդանոցներում:

Երկրի ՆԳ նախարար Նասրաթ Ռահիմին իր հերթին նշել է, որ հրաձգության հետեւանքով բոլոր տուժածները խաղաղ բնակիչներ էին:

Ընդ որում՝ հաղորդվում է, որ արարողությանը մասնակցող քաղաքական գործիչներին հաջողվել է փրկվել, ներառյալ արարողությանը մասնակցող Աֆղանստանի վարչապետ Աբդուլլահ Աբդուլլահին: