Իրանի խորհրդարանի նորընտիր պատգամավորուհի Ֆաթեմեհ Ռահբարը շաբաթ մահացել է նոր տեսակի կորոնավիրուսի հետեւանքով, հայտնում է Tasnim-ը: 

Մի քանի օր առաջ վարակվելու փաստը հաստատվելուց հետո Ռահբարը հոսպիտալացվել էր Թեհրանի հիվանդանոցներից մեկում:

Նրա վիճակը, սակայն, վատթարացել էր, եւ պատգամավորին միացրել էին թոքերի արհեստական օդափոխման սարքին:

Վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ռահբարը պատգամավոր էր ընտրվել Թեհրանից:

Նա Իսլամական կոալիցիոն կուսակցության անդամ էր եւ Իրանում առաջին հայտնի կին քաղաքական գործիչը: