Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ առնվազն 16 մլն մարդ տեղափոխվել է կարանտինի ռեժիմում կորոնավիրուսի բռնկման պատճառով, հաղորդում է BBC News-ը:

Կարանտինում են գտնվում բոլորը, ովքեր Լոմբարդիայում են եւ Իտալիայի եւս 14 նահանգներում:

Կփակվեն նաեւ բոլոր հասարակական վայրերը՝ ներառյալ մարզասրահները, լողավազանները, թանգարաններն ու լեռնադահուկային հանգստավայրերը:

Երկրի իշխանությունների կողմից ձեռնարկված նոր միջոցառումները վերաբերում են նաեւ Միլան ֆինանսական կենտրոնին եւ Վենետիկին ու կտեւեն մինչեւ պարիլի 3-ը:

Իտալիան երկրներից մեկն է, որն առավել տուժել է COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետեւանքով:

COVID-19-ից մահացածների թիվը գերազանցում է 230-ը, ընդ որում՝ 50 մարդ մահացել է վերջին օրվա ընթացքում: Շաբաթ վարակվածների թիվը հասել է 1 200-ի՝ ընդհանուր առմամբ՝ կազմելով 5 883 դեպք: