Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը երեքշաբթի առավոտյան սկսել է Հուբեյ նահանգի վարչական կենտրոն Ուհան տեսչական ուղեւորությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը:

Սի Ցզինպինը տեղական ժամանակով 10:00-ին օդանավով ժամանել է Ուհան: Նա ծանոթանալու է այնտեղ ձեռնարկված նոր տեսակի կորոնավիուսի դեմ պայքարի միջոցառումներին, ինչպես նաեւ շփվելու է բժիշկների, Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի հրամատարական եւ շարքային անձնակազմի, սոցիալական ոլորտի աշխատակիցների, ոստիկանների, կամավորների, պացիենտների եւ շարքային քաղաքացիների հետ, նշված է ռեպորտաժում:

Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանում՝ 12 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: ԱՀԿ-ն իրավիճակը միջազգային մասշտաբի արտակարգ դրություն է ճանաչել: Չինաստանի սահմաններից դուրս ամենամեծ թվով վարակակիրներ կան Հարավային Կորեայում, Իտալիայում եւ Իրանում: Վարակման դեպքեր են գրանցվել ավելի քան 100 երկրում: Չինաստանում, որին բաժին է ընկնում հիվանդացածների հիմնական զանգվածը, գրանցվել է 3,1 հազարից ավելի մահվան դեպք, առողջացել է 59,9 հազար մարդ, վարակման դեպքերի թիվը մնացել է 80,7 հազար նիշի վրա: ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում ընդհանուր վարակվել է 110 հազար մարդ, մահացել է 3,8 հազարից փոքր-ինչ ավելին: