Թուրքիայում հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուսով (Covid-19) վարակման առաջին դեպքը: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան, փոխանցում է «Անադոլուն»:

«Անալիզը դրական արդյունք է ցույց տվել»,- հայտնել է նախարարը: Նրա խոսքով՝ վարակված տղամարդը վերջերս էր վերադարձել Եվրոպայում ուղեւորությունից: Քոջան հավելել է, որ պացիենտը ներկայումս կարանտինի մեջ է: Նրա ընդհանուր վիճակը բավարար է գնահատվում:

Հսկողության տակ են վերցվել հիվանդի ընտանիքի անդամները, ինչպես նաեւ նրա հետ սերտ շփման մեջ եղած մարդիկ: