Giorgio Armani S.p.A ընկերությունը որոշել է ժամանակավորապես փակել Միլանում իր խանութները, ռեստորաններն ու հյուրանոցը, հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում անելով ASNA-ին:

Ընկերության խանութները, ռեստորաններն ու հյուրանոցը փակվել են մարտի 10-ին երեկոյան: Աշխատանքների վերսկսման ժամկետները հայտնի չեն:

Փետրվարի վերջին Armani-ին նորաձեւության ցուցադրությունն առանց հանդիսատեսի էր անցկացրել: Ապա ընկերությունը կորոնավիրուսի դեմ պայքարի համար 1,25 մլն եվրո էր նվիրաբերել: 

Armani-ին են պատկանում Giorgio Armani, Emporio Armani, EA7 բրենդները, Armani Casa տնային ապրանքների ու Armani Dolci քաղցրավենիքների ապրանքանիշները: Մարտի սկզբին ընկերությունը հրապարակել էր Milano non si ferma («Միլանը կանգ չի առնում») անվանումով հոլովակ, որում կոչ էր անում քաղաքում նորմալ կյանք վարել՝ չնայած կորոնավիրուսին:

Իտալիայում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կոշտ միջոցներ են գործում: Փակ են բոլոր դպրոցներն ու բուհերը, արգելված են հարսանիքներն ու հուղարկավորությունները, չեն աշխատում կինոթատրոնները, թատրոններն ու թանգարանները: Իշխանությունները դեռեւս չեն հայտարարել խանութների եւ ռեստորանների փակման մասին:

Իտալիայում կորոնավիրուսով վարակվել է 8,5 հազար մարդ, մահացել է 631 մարդ: