Կորոնավիրուսով վարակված Իրանի առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին ապաքինվել է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարար Սայիդ Նամակին:

Նախարարն իր տեղակալին շնորհավորել է ապաքինման կապակցությամբ եւ հանձնարարել հետեւել վիրուսի տարածման ընթացքին: 

Հարիրչիի հիվանդության մասին լուրն անմիջապես տարածվել էր միջազգային ու իրանական ԶԼՄ-ներում համաժողովում նրա ելույթից հետո: Կորոնավիրուսին նվիրված համաժողովի ժամանակ նա մի քանի անգամ հազացել է: Չնայած որոշ հրապարակումներին՝ նա չի հերքել իր մոտ վիրուսի առկայությունն ու փորձել է չչափազանցնել խնդիրը: