Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Իդլիբի իրավիճակը։
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են հարցեր, որոնք կապված են մարտի 5-ին Մոսկվայում բարձր մակարդակով ռուս-թուրքական հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հետ։ «Բավարարվածությամբ նշվել է լարվածության էական նվազումը Իդլիբի ապառազմականացման գոտում։ Հաստատված է սերտ համատեղ աշխատանքի շարունակման կարեւորությունը, նախեւառաջ Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարությունների գծով՝ ռազմական գործողությունների ռեժիմի դադարեցման եւ իրավիճակի հետագա կարգավորման նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։





























