IBM-ը նոր տեխնոլոգիա է մշակել, որը համակարգիչներին կօգնի հասկանալ մարդուն:

Արհեստական ինտելեկտի համակարգերը կարեւոր դեր են խաղում բիզնեսում: IBM-ը նոր գործիքներ է ավելացրել Watson արհեստական ինտելեկտի համակարգում, որոնք օգնում են լուծել այդ խնդիրն ու ավելի լավ հասկանալ մարդկային լեզուն: Տեխնոլոգիան մշակվել է IBM Research Project Debater-ի համար:

Դեբատներին մասնակցելու համար Project Debater-ը պետք է հնարավորություն ունենա լսել ընդդիմախոսին, հասկանալ նրան եւ արագ ձեւակերպել պատասխանը, եւ այդ ամենն առանց ինտերնետ հասանելիության: Դա նշանակում է, որ համակարգիչը պետք է կարողանա ճանաչել  եւ հասկանալ խոսակցություններն ու դարձվածքները, ինչպես նաեւ բարբառներն ու այլ տերմիններ:

Ընկերություններն այժմ կարող են օգտագործել IBM-ի մշակումները փաստաթղթերի արդյունավետ հետազոտության, հաճախորդների սպասարկման լավացման համար:

«Այն, ինչ տեղի է ունենում բիզնեսում, հիմնված է աշխատակիցների, գործընկերների, հաճախորդների միջեւ շփման վրա, իսկ շփումը տեղի է ունենում էլեկտրոնային նամակների, չաթերի, տեքստերի, փաստաթղթերի միջոցով»,- ասել է IBM Data and AI-ի գլխավոր մենեջեր Ռոբ Թոմասը CNN Business-ին տված հարցազրույցում:

Համակարգն ավելի լավ հասկանում է կենտրոնական թեմաները կամ փաստաթղթերում կարեւոր պահերը եւ դրանք դասակարգում է կոնկրետ կատեգորիաներով, որոնք ավելի օգտակար են: Այն նաեւ կարող է կարճ ցուցումներ տալ մեծ քանակությամբ տվյալներից:

Այդ համակարգը կարող է օգտակար լինել, օրինակ, երբ ընկերությունը հաճախորդների սպասարկման համար հարցումներ է ուղարկում եւ պետք է դրանք տարբեր տեղեր ուղարկի, որպեսզի հնարավոր լինի դրանք ճիշտ մշակել: