Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում որեւէ էական փոփոխություն տեղի չի ունեցել: Այս մասին մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Քաղաքագետը նշեց, որ հակամարտության կողմերի դիրքորոշումները դեռեւս անփոփոխ են մնում:
«Հայկական կաղմը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը անկախության իրավունք ունի, իսկ Բաքվի կարծիքով՝ Ղարաբաղի հարցը պետք է քննարկել ու դիտարկել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը հաշվի առնելով»,- պարզաբանեց Մարկարովը:
Նրա խոսքով՝ բանակցային գործընթացը կողմերի համար կարեւոր է խնդիրի կարգավորման իրական ցանկության առկայության տեսանկյունից, քանի որ բոլորը հրաշալի հասկանում են, որ ղարաբաղյան հիմնախնդիրը ուժային լուծում չունի, եւ 2016 թվականի ապրիլյան էսկալացիան դրա վառ հաստատումն էր:
Խոսելով բանակցային գործընթացում, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքին» ներգրավելու Բաքվի փորձերի մասին՝ փորձագետը նշեց, որ դա միանգամայն սպասելի էր:
«Սա բաքվի պատասխանն էր հայկական կողմի ավելի ուժեղ հայտարարություններին Ղարաբաղին բանակցային գործընթաց վերադարձնելու անհրաժեշտության մասին»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ հայկական կողմն, ամենայն հավանականությամբ, դրան պատրաստ էր եւ ամեն ինչ հաշվարկել է:





























