Հունաստանի առաջին կին նախագահը` Կատերինա Սակելարոպուլուն, պաշտոնապես ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը` գրեթե երկու ամիս անց այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ քվեարկեց նրա օգտին, փոխանցում է AP- ն:
Կատերինա Սակելարոպուլուի երդմնակալության արարողությունը նոր կորոնավիրուսների տարածումը կանխելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել գրեթե դատարկ պառլամենտում: Մասնակցել են ընդամենը մի քանի օրենսդիր եւ սահմանափակ թվով լրագրողներ:
Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն առաջադրել էր Սակելարոպուլուի թեկնածույթունը` որպես անկուսակցական թեկնածու, որը լայն աջակցություն կստանա բոլոր քաղաքական ուժերից:





























