ՀՀ կառավարությունը իրավիճակին չի տիրապետում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Մեկ անգամ եւս համոզվեցինք,որ ՀՀ կառավարությունը իրավիճակին չի տիրապետում.

Այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսությունը գլորվում է անորոշ ճգնաժամի մեջ, տարբեր երկրների կառավարությունները հստակ քայլեր են ձեռնարկում ստեղծված իրավիճակից նվազ կորուստներով դուրս գալու համար, մեր կառավարությանը թվում է, որ սա նոր հնարավորություն կարող է բացել մեր տնտեսության համար: Հերթական անգամ անպատասխանատու եւ իրավիճակին ոչ ադեկվատ վարքագծի դրսեւորում:

Հավանաբար տեղյակ չեն, որ ՀՀ բոլոր հյուրանոցները, սրճարանները, ռեստորանները, տրանսպորտային ընկերությունները, միջազգային ավիաընկերությունները կանգնած են սննկացման եզրին,որը իր ուղակի ազդեցությունն է ունենալու տնտեսության բոլոր ճյուղերի վրա: Ստեղծված իրավիճակից պետք է դուրս գալ նվազագույն կորուստներով ,իսկ դրա համար անհրաժեշտ է հակաճգնաժամային ,հստակ մեխանիզմներով ՝ թիրախային ծրագիր, եթե հուսները դնեն ձախորդ օրերը ձմռան նման, ինչպես մեր դասականն է ասում՝ կուգան ու կերթան, սրա հետեւանքները ծանր է լինելու,.անշուշտ դրա մեղավորներին էլ կգտնեն,բայց միեւնույն է դրանից մեր տնտեսությունը ուշքի չի գա:

Պարզապես լրջացեք, գնահատեք եւ գիտակցեք մեր երկրի առջեւ կանգնած իրական խնդիրները»։