Իսրայելը պատրաստվում է հետապնդման հակաահաբեկչական տեխնոլոգիա կիրառել եւ մասնակիորեն դադարեցնել գործունեությունը տնտեսության ոլորտում կորոնավիրուսի տարածման վտանգը կրճատելու համար, հայտարարել է երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, հաղորդում է Reuters-ը:
Երուսաղեմում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Նեթանյահուն հայտնել է, որ նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների հետ շփում ունեցած մարդկանց շրջանում կիրականացվի մոնիթորինգ կիբերտեխնոլոգիայի օգնությամբ:
«Շուտով մենք կսկսենք կիրառել այդ տեխնոլոգիան. մենք կիրառել ենք այն ահաբեկչության դեմ պայքարում»,-նշել է երկրի վարչապետը:
Կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում երկրի կառավարությունը հայտարարել է, որ սկսած կիրակիից՝ կփակվեն խանութները, հյուրանոցները, ռեստորաններն ու թատրոնները, որոնց աշխատակիցները չպետք է ներկայանան աշխատանքի, քանի դեռ չի հայտարարավել այդ միջոցառումները չեղարկելու մասին:
Երկրի առողջապահության ոլորտում կոչ են արել բնակիչներին խուսափել մեկ սենյակում ավելի քան 10 մարդու կուտակումից:





























