ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս հայտարարությամբ՝ կապված Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի եւ տարածումը կանգարգելող միջոցառումների հետ։
Ավելի վաղ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում հայտնել էր, որ այսօր շարունակական կապի մեջ է եղել Էջմիածնի քաղաքապետի հետ եւ քաղաքապետարանի արդյունավետ աշխատանքների շնորհիվ կարող է վստահեցնել, որ հիմնական մարդաշատ միջոցառումները, որոնք նախատեսվում է անցկացնել Էջմիածին քաղաքում չեղարկվել են: Դրանք են` հարսանիքներ, կնունքներ, ծնունդներ եւ այլն: «Այս աշխատանքը կկրի շարունակական բնույթ: Այս առումով վարչապետը հանդես կգա կարեւոր հայտարարությամբ եւ որոշակի լուրեր կարող եք ակնկալել»,-նշել էր նա:
Տիգրան Ավինյանը նաեւ հավելել էր, որ շուտով Առողջապահության նախարարությունը ձեռք է բերելու Ռապիդ թեստեր, որոնք կարճ ժամակետում՝ 15 րոպեի ընթացքում հնարավորություն են տալու հաստատել կամ հերքել կորոնավիրուսի առկայությունը. «Այս թեստերը իրականացվելու են մեր անցակետերում»։
Նշենք, որ այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 26-ի։











