Ֆրանսիական կարգավորիչը Apple-ին տուգանել է 1,1 մլրդ եվրոյով բարձր գները պահպանելու նպատակով գործարքներ կնքելու համար, հաղորդում է AP-ը:

Գործակալությունը հայտնել է, որ Apple-ը եւ թոփ-ռեսելլերները համաձայնել են iPad-ի եւ մի քանի այլ արտադրանքները գները:

Apple, Tech Data եւ Ingram Micro վերավաճառողները եւս տուգանվել են ընդհանուր առմամբ 139 մլն եվրոյով:

«Apple-ը չարաշահում է դիստրիբյուտորների կախվածությունն ու խոչընդոտում տարբեր ալիքների միջեւ մրցակցությունը, եւ դա վնաս է հասցնում սպառողներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: