Հայաստանի Ազգային ժողովը հատուկ նիստին բոլոր խմբակցությունների պատգամավորներն ու կառավարության անդամները ներկայացել են առանց դիմակի:

Նշենք, որ արտահերթ նիստն անցկացվում է այս պահին:

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովը հատուկ նիստ է նիստ է հրավիրել՝ քննարկելու արտակարգ դրություն հայտարարելու կառավարության որոշումը:

Նշենք, որ այսօր ավելի վաղ Կառավարությունն արտահերթ նիստում որոշում է կայացրել ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարել:

Մինչ այդ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԱԺ խմբակցությունների ղեկավարությանը խնդրել էր ԱԺ հնարավոր հատուկ նիստի մասին զգուշացնել իրենց խմբակցությունների անդամներին։

 Նշենք, որ այս պահին Հայաստանում պաշտոնապես հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 30 դեպք: