SpaceX-ը պատրաստվում է Տեխասում, Բոկա-Չիկայի գործարանում թողարկել Starship հրթիռների սերիական արտադրություն՝ կրկնապատկելով աշխատակիցների թիվը եւ չդադարեցնելով արտադրությունը գիշեր-ցերեկ։ Սա թույլ կտա Մասկին մոտենալ օրական երեք անգամ տիեզերանավ արձակելու նվիրական նպատակին, հայտնում է HighTech+-ը։

SpaceX-ի ղեկաավար Իլոն Մասկը հուսով է, որ Starship տիեզերանավը կօգտագործվի կոմերցիոն արձակումների համար՝ որպես մերձուղեծրային նավ, եւ ծրագրում է մինչու 2021թ․ նախապատրաստել այն ամենն, ինչ անհրաժեշտ է դրա համար։ Բացի այդ, հաջորդ տարի պետք է տեղի ունենա Starship-ի թռիչքը դեպի Լուսին, որից հետո մեկ կամ երկու տարի անց՝ օդաչուով առաքելությունը։

Երբ 2019թ․ սեպտեմբերի 19-ին Մասկն առաջին անգամ հանրությանը ներկայացրեց Starship-ի նախագիծը, նա հայտարարեց, որ կես տարվա ընթացքում կիրականացնի առաջին ուղեծրային թռիչքը։ SN1 հրթիռի փորձնական տարբերակը առաջիկա ամիսներին պետք է բարձրանար 20 կմ-ով, սակայն մարտի 1-ին վառելիքային բաքերի մեջ հեղուկ ազոտ լցվելու հետեւանքով պայթեց փորձարկման ժամանակ։

Հայտնի չէ, թե որքանով այս միջադեպը կխախտի Մասկի պլանները։ Ընկերությունն ունի երկրորդ այդպիսի նախատիպ, որն արդեն զբաղեցրել է առաջինի տեղը։ Մասկն ինքը իր ժամանակի մեծ մասն անցկացնում է Տեխասի գործարանում՝գիշերներն իր ինժեներների հետ աշխատելով։ Սակայն նրա նպատակը միայն Starship-ը ստեղծելը չէ, նա պատրաստվում է այդպիսի հրթիռների արտադրություն բացել։

Առաջադրանքը հեշտ չէ, եւ Մասկը դա հասկանում է։ «Արտադրությունը առնվազն 1000 տոկոսով ավելի դժվար է, քան ինչ-որ բանի թողարկումը մեկ օրինակով,- ասել է նա,- Առնվազն 1000 տոկոսով ավելի բարդ է»։

2017-18թթ․ Մասկը արտադրական դժոխք ապրեց Tesla-ի գործարաններում՝ կարգավորելով Model3 էլեկտրամոբիլի սերիական թողարկումը։ Այժմ դրա հավաքման գծերը շաբաթական 10 000 մեքենա են թողարկում։

Նման կոնցեպցիա Մասկը պատրաստվում է կիրառել հրթիռակառուցման ոլորտում։ Նա ուզում է հասնել նրան, որ մինչեւ տարվա վերջն ընկերությունը սկսի շաբաթական մեկ Starship թողարկել, իսկ այնուհետեւ ավելի արագ աշխատի։ Նպատակը յուրաքանչյուր 72 ժամում մեկ հրթիռ արտադրելն է։